Որտեղ Էթեր (ETH) գնել
Դուք կարող եք ուղղակիորեն Էթեր (ETH) գնել բորսաներից կամ դրամապանակներից:
Ընթացիկ ETH գինը (ԱՄՆ դոլար)
Կենտրոնացված Բորսաներ
Բորսաները կազմակերպություններ են, որոնք հնարավորություն են տալիս ավանդական արժույթներով գնել կրիպտոարժույթներ:
Earn ETH
You can earn ETH by working for DAOs or companies that pay in crypto, winning bounties, finding software bugs and more.
Receive ETH from your peers
Once you have an Ethereum account, all you need to do is share your address to start sending and receiving ETH (and other tokens) peer-to-peer.
Ապակենտրոնացված բորսաներ
Ձեր դրամական միջոցների վրա ավելի շատ վերահսկողություն ունենալու համար, Էթերը գնեք այլ շահառույից առանց միջնորդի առկայության: Ապակենտրոնացված բորսայի միջոցով Դուք կարող եք զբաղվել դրամական միջոցների առք ու վաճառքով, դրանց վերահսկողությունը չտալով որևէ կենտրոնացված կազմակերպության:
Դրամապանակներ
Որոշ դրամապանակներ հնարավորություն են տալիս գնել կրիպտոարժույթներ դեբիտային/կրեդիտային քարտի օգնությամբ, բանկային փոխանցմամբ, կամ Apple Pay -ի միջոցով: Գործում են աշխարհագրական սահմանափակումներ:
Staking rewards
If you already have some ETH, you can earn more by running a validator node. You get paid for doing this verification work in ETH.
Այս էջում թվարկված բոլոր ապրանքները պաշտոնական հաստատումներ չեն և տրամադրվում են միայն տեղեկատվական նպատակներով: Եթե ցանկանում եք ապրանք ավելացնել կամ կարծիք հայտնել քաղաքականության վերաբերյալ, բարձրացրեք խնդիրը GitHub-ում: Raise issue
Ո՞ր երկրում եք բնակվում
Բորսաներն ու դրամապանակները որոշ վայրերում իրավասու չեն զբաղվել կրիպտոարժույթների վաճառքով
Մուտքագրեք Ձեր երկրի կամ բնակվելու վայրի անունը, տեսնելու համար այն դրամապանակների և բորսաների ցանկը, որոնց միջոցով կարող եք գնել Էթեր
Ապակենտրոնացված բորսաներ
Ի՞նչ են ապակենտրոնացված բորսաները (DEX):
Ապակենտրոնացված բորսաները Էթերի և այլ տոկենների համար հանդիսանում են բաց շուկայան հարթակներ: Դրանք ուղղակիորեն իրար են կապում գնորդներին և վաճառողներին
Երրորդ վստահված կողմի փոխարեն, որը պետք է ապահովի դրամական միջոցների անվտանգությունը դրանց փոխանցման ժամանակ, ապակենտրոնացված բորսաներն այդ գործառույթն ապահովելու համար օգտագործում են կոդ: Վաճառողի Էթերը (ETH) կփոխանցվի միայն այն ժամանակ, երբ վճարումը երաշխավորված կլինի: Այս տիպի կոդը կոչվում է սմարթ կոնտրակտ (թարգմանությունը՝ խելացի պայմանագիր): Ավելին սմարթ կոնտրակտների մասին
Դա նշանակում է, որ աշխարհագրական դիրքով պայմանավորված սահմանափակումները ավելի քիչ են, քան կենտրոնացված բորսաների դեպքում: Եթե ինչ-որ մեկը առաջարկում է Ձեզ վաճառել այն, ինչը որ ցանկանում եք գնել, և ընդունում է վճարման այն տարբերակը, որը դուք կարող եք վճարել, ապա գործարքին խանգարող ոչ մի բան չկա: Ապակենտրոնացված բորսաները հնարավորություն են տալիս Էթերը գնել այլ տոկենների, «Փեյփալ» վճարային համակարգի, կամ նույնիսկ կանխիկ գումարի փոխանցման միջոցով:
Ապակենտրոնացված բորսայից (DEX) օգտվելու համար դուք պետք է դրամապանակ ունենաք:
Ձեռք բերել դրամապանակԳնել այլ կրիպտոարժույթներով
Փոխանակեք Ձեր տոկենները այլ անձանց Էթերի հետ և հակառակը:
Ձեր Էթերը ապահով կերպով պահելը
Համայնքային հայտարարություններ անվտանգության վերաբերյալ
Էթերիում հարթակը և Էթեր արտարժույթը (պաշտոնական սիմվոլը՝ ETH) չեն վերահսկվում որևէ բանկի կամ իշխանության կողմից, քանի որ ունեն ապակենտրոնացված բնույթ: Դա նշանակում է, Էթերը բաց է բոլորի օգտագործման համար:
Բայց սա նաև նշանակում է, որ Ձեր դրամական միջոցների անվտանգությունը ավելի լուրջ ուշադրության կարիք ունի: Էթերի միջոցով, բանկի՝ Ձեր դրամական միջոցները պահպանելու պատասխանատվությունը, դուք վերցնում եք Ձեզ վրա:
Պահեք Ձեր Էթերը դրամապանակում
Եթե պլանավորում եք շատ Էթեր գնել, ավելի լավ է այն պահեք դրամապանակում, որը կառավարում եք, այլ ոչ թե բորսայում, քանի որ բորսաները հաքերների համար հավանական թիրախ են: Եթե հաքերը հասանելիություն ստանա բորսային, Դուք կարող եք կորցնել Ձեր գումարները: Փոխարենը, Ձեր դրամապանակի վրա միայն Դուք վերահսկողություն ունեք:
Ուսումնասիրեք առկա դրամապանակներըՁեր Էթերիում հասցեն
Դրամապանակի ներբեռնելուց հետո այն Ձեր համար կստեղծի Էթերի (ETH) հանրային հասցե: Այն կունենա այսպիսի տեսք.
0x0125e2478d69eXaMpLe81766fef5c120d30fb53f
Նմուշ. չպատճենել
Այն կարող եք համեմատել էլ-փոստի հասցեի հետ, որը նամակի փոխարեն էթեր (ETH) է ստանում: Եթե ցանկանում եք Էթեր (ETH) փոխանցել բորսայից Ձեր հաշվին, ապա որպես նպատակակետ նշեք ձեր հասցեն: Հասցեն ուղարկելուց առաջ միշտ ստուգեք դրա ճշտությունը:
Հետևեք դրամապանակի ցուցումներին
Եթե կորցնեք դրամապանակին Ձեր հասանելիությունը, ապա կկորցնեք նաև հասանելիությունը Ձեր միջոցներին: Ձեր դրամապանակը պետք է Ձեզ տված լինի հրահանգներ այսպիսի դեպքից խուսափելու համար: Հետևեք այդ հրահանգներին, քանի որ դրամապանակին հասանելիությունը կորցնելու դեպքում, գրեթե բոլոր դեպքերում, այն հնարավոր չի լինի վերականգնել: