Էթերիում դրամապանակներ
Պահել Ձեր թվային ապագայի բանալին
Դրամապանակները Ձեզ հնարավորություն են տալիս օգտվելու Ձեր դրամական հաշիվներից և Էթերիում հարթակի հավելվածներից:
Ի՞նչ է Էթերիում դրամապանակը
Էթերիումի դրամապանակները հավելվածներ են, որոնք հնարավորություն են տալիս Ձեր Էթերիում հաշվով գործողություններ անել: Դա շատ նման է ինտերնետ-բանկինգին, պարզապես առանց բանկի: Ձեր դրամապանակը հնարավորություն է տալիս Ձեզ տեսնել Ձեր հաշվի մնացորդը, կատարել փոխանցումներ և միանալ այլ հավելվածների հետ:
Մարդկանց մեծամասնությունը իրենց թվային ակտիվները կառավարում է դրամապանակների միջոցով:
Ձեր դրամապանակն ընդամենը գործիք է Էթերիում հաշիվները կառավարելու համար: Դա նշանակում է, որ Դուք ցանկացած պահի կարող եք փոխարինել դրամապանակ տրամադրողին: Շատ դրամապանակներ Ձեզ հնարավորություն են տալիս մեկ հավելվածի միջոցով կառավարել մի քանի Էթերիում հաշիվներ:
Դրամապանակները չունեն որևէ հսկողություն Ձեր միջոցների վրա: Վերջիններս հսկվում են Ձեր կողմից: Դրամապանակները պարզապես գործիք են այդ միջոցները կառավարելու համար:
Հավելված, Ձեր միջոցները կառավարելու համար
Ձեր դրամապանակը ցույց է տալիս Ձեր կրիպտոհաշիվների մնացորդները, փոխանցումների պատմությունը և տալիս է հնարավորություն գումարներ ուղարկել/ստանալ: Որոշ դրամապանակներ կարող են առաջարկել հավելյալ ծառայություններ:
Ձեր Էթերիում դրամապանակը
Ձեր դրամապանակը պատուհան է դեպի Ձեր Էթերիումի հաշիվ՝ Ձեր հաշվի մնացորդ, փոխանցումների պատմություն և այլն: Բայց Դուք ցանկացած պահի կարող եք փոխել դրամապանակի մատակարարին:
Ձեր մուտքատեղը Էթերիում հավելվածների համար
Ձեր դրամապանակը հնարավորություն է տալիս Ձեզ միանալ ցանկացած հավելվածի` օգտվելով Էթերիում հաշվից: Այն մուտքանվան պես կարելի է օգտագործել տարբեր հավելվածներից օգտվելու համար:
Դրամապանակներ, հաշիվներ, բանալիներ և հասցեներ
Արժե հասկանալ որոշ հիմնական տերմինների միջև եղած տարբերությունները:
Էթերիումի հաշիվն իրենից ներկայացնում է բանալիների զույգ: Մի բանալին օգտագործվում է հաշվի հասցեն ստեղծելու համար, որը կարող եք հանրայնացնել, իսկ մյուս բանալին պետք է գաղտնի պահվի, քանի որ դրա միջոցով են գործարքները ստորագրվում: Միասին, այս բանալիները պահպանում են ակտիվները և կատարում փոխանցումներ:
Ինչպես օրինակ էլ-փոստը, այնպես էլ Էթերիում հաշիվն ունի հասցե: Դուք կարող եք օգտագործել այն հաշվին գումարներ ուղարկելու համար:
Դրամապանակը գործիք է, որը հնարավորություն է տալիս կառավարել Ձեր Էթերիում հաշիվը: Այն հնարավորություն է տալիս Ձեզ տեսնել Ձեր հաշվի մնացորդը, կատարել փոխանցումներ և այլն:
Դրամապանակների մեծամասնությունը Ձեզ հնարավորություն է տալիս ստեղծել Էթերիում հաշիվ: Այդպիսով, դուք կարիք չունեք այն ստեղծել մինչև դրամապանակի ներբեռնումը:
Դրամապանակների տեսակները
Ձեր հաշվի հետ գործ ունենալու տարբեր եղանակներ կան.
Ֆիզիկական ապարատային դրամապանակները սարքեր են, որոնք թույլ են տալիս պահել Ձեր կրիպտոն ցանցից դուրս՝ շատ ապահով
Մոբայլ հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս Ձեզ օգտվել Ձեր միջոցներից ցանկացած տեղում
Բրոուզերային դրամապանակները վեբ հավելվածներ են, որոնք հնարավորություն են տալիս օգտագործել Ձեր հաշիվները ուղղակիորեն բրոուզերից
Բրոուզերային ընդարձակման տեսքով դրամապանակները հավելված են, որոնց ներբեռնելուց հետո կարող եք օգտվել ձեր հաշվից և այլ հավելվածներից բրուզերի միջոցով
Դեսքթոփ-հավելվածներ, եթե նախընտրում եք կառավարել Ձեր միջոցները MacOS, Windows կամ Linux օպերացիոն համակարգերում
Համեմատել դրամապանակները դրանց հատկությունների հիման վրա
Ինչպես լինել անվտանգ
Ձեր միջոցների համար ինքներդ պատասխանատվություն վերցրեք
Կենտրոնացված բորսաները Ձեր դրամապանկին կկցեն օգտատիրոջ անուն և գաղտնաբառ, որոնց միջոցով դուք կարող եք վերականգնել Ձեր հաշիվը ավանդական եղանակով: Պարզապես հիշեք, որ Դուք վստահում եք Ձեր դրամական միջոցները տվյալ բորսային: Եթե վերջինս ունենա ֆինանսական խնդիրներ, Ձեր միջոցները կվտանգվեն:
Գրի առեք Ձեր հաշվի ներածական նախադասությունը
Հաճախ, դրամապանակները Ձեզ տրամադրում են ներածական նախադասություն, որը պետք է Ձեր մոտ պահեք գրավոր վիճակում: Դա միակ ձևն է, որի միջոցով Դուք կարող եք վերականգնել Ձեր դրամապանակը:
Ահա մի օրինակ՝
there aeroplane curve vent formation doge possible product distinct under spirit lamp
Մի պահպանեք այն համակարգչի մեջ: Գրի առեք այն և պահպանեք այն ապահով տեղում:
Նշեք Ձեր դրամապանակը
Եթե օգտագործում եք վեբ-դրամապանակ, նշեք այդ էջը, ֆիշինգից Ձեզ պաշտպանելու համար:
Ամեն ինչը ստուգեք երեք անգամ
Հիշեք, որ կատարված փոխանցումները չեն կարող չեղարկվել, իսկ դրամապանակաները հեշտ չեն վերականգնվում, այնպես որ միշտ ուշադիր եղեք կրիպտո հաշիվների հետ գործ ունենալիս: