
Ethereum
Բարի գալուստ Էթերիում
Էթերիում՝ համայնքի կողմից ղեկավարվող տեխնոլոգիա, որը ապահովում է էթեր (ETH) կրիպտոարժույթի և հազարավոր ապակենտրոնացված ծրագրերի աշխատանքը։
Բացահայտիր Ethereum-ըՄեկնարկենք
ethereum.org՝ ձեր պորտալը Էթերիումի աշխարհ։ Սա նոր և մշտապես զարգացող տեղնոլոգիա է՝ այն կուղղորդի Ձեզ։ Այստեղ այն ամենն է ինչ մենք խորհուրդ կտայինք Ձեզ։


Ընտրեք դրամապանակ
Դրամապանակը թույլ է տալիս միանալ Էթերիումին և կառավարել Ձեր միջոցները:

Ստանալ ETH
ETH-ը Էթերիումի արժույթն է. այն կարող եք օգտագործել հավելվածներում:

Օգտագործեք ապակենտրոն հավելված (dapp)
Ապակենտրոնացված հավելվածները (dapp) հավելվածներ են, որոնք աշխատում են Էթերիումի կողմից: Տեսեք, թե ինչ կարող եք անել:

Սկսեք կառուցել
Եթե ցանկանում եք սկսել կոդավորումը Էթերիումով, մենք ունենք փաստաթղթեր, ձեռնարկներ և ավելին մեր ծրագրավորողների պորտալում:
Ի՞նչ է Ethereum-ը?
Էթերիումը տեխնոլոգիա է, որը պարունակում է թվային դրամ, համաշխարհային վճարումներ և հավելվածներ: Համայնքը կառուցել է աճող թվային տնտեսություն, ստեղծագործողների համար առցանց վաստակելու համարձակ նոր ուղիներ և շատ ավելին: Այն բաց է բոլորի համար, որտեղ էլ որ լինեք աշխարհում. Ձեզ անհրաժեշտ է միայն ինտերնետը:

Ավելի արդար ֆինանսական համակարգ
Այսօր միլիարդավոր մարդիկ չեն կարող բանկային հաշիվներ բացել, մյուսների վճարումները արգելափակված են։ Էթերիումի ապակենտրոնացված ֆինանսական համակարգը (DeFi) երբեք չի քնում կամ խտրականություն չի դնում: Միայն ինտերնետ կապի միջոցով դուք կարող եք ուղարկել, ստանալ, պարտք վերցնել, տոկոսներ վաստակել և նույնիսկ հոսքային միջոցներ ուղարկել աշխարհի ցանկացած կետում:
