Անցեք հիմնական բովանդակությանը

Ի՞նչ է Ethereum-ը

Մեր թվային ապագայի հիմնասյունը

Ուղեցույց սկսնակների համար, թե ինչպես է գործում Էթերիումը, ինչ օգտակար գործառույթներ է առաջարկում և ինչպես է օգտագորգծվում միլլիոնավոր մարդկանց կողմից ամբողջ աշխարհով:

Էթերիում ներկայացնող խառնաշփոթի մեջ նայող մարդու պատկեր

Summary

Էթերիումը համակարգիչների գլոբալ ցանց է, որոնցից յուրաքանչյուրը հետևում է որոշակի օրենքների հավաքածուի: Այդ հավաքածուն կոչվում է Էթերիում արձանագրություն(անգլ. Ethereum Protocol): Էթերիում հարթակը տարբեր կազմակերպությունների, համայնքների, հավելվածների և թվային արժույթների համար, որոնք կարող են ստեղծվել և օգտագործվել ցանկացածի կողմից, հանդիսանում է որպես հիմնասյուն:

Դուք կարող եք ցանկացած տեղից և ցանկացած ժամի ստեղծել Էթերիում հաշիվ և բացահայտել դրանում առկա հավելվածների աշխարհը, կամ ինքներդ ստեղծել որևէ հավելված: Հիմնական նորարարությունը կայանում է նրանում, որ ոչ մի կենտրոնացված իշխանություն չի կարող փոխել դրանում գործող օրենքները կամ սահմանափակել Ձեր հասանելիությունը ցանցին:

Շարունակեք կարդալ ավելին իմանալու համար



Ի՞նչ կարող է անել Էթերիումը

Բանկ՝ բոլորի համար

Ոչ բոլոր մարդիկ ունեն հասանելիություն ավանդական ֆինասսական ծառայություններին: Սակայն Էթերիումից և նրա կողմից տրամադրվող ֆինանսական ծառայություններից օգտվելու համար հարկարովոր է ընդամենը ունենալ ինտերնետ կապ:

Բաց ինտերնետ

Ցանկացած մեկը կարող է օգտվել Էթերիումից կամ հավելվածներ ստեղծել դրա հիման վրա: Սա թույլ է տալիս վերահսկել սեփական ակտիվներն ու ինքնությունը, դրանց կառավարումը մի քանի գերխոշոր ընկերություններին վստահելու փոխարեն:

Առանց միջնորդի համակարգ

Էթերիումը հնարավորություն է տալիս առանց որևէ միջնորդի որոշումներ կայացնել և թվային ակտիվներ փոխանցել այլ անձանց:

Գրաքննության նկատմամբ դիմացկուն

Ոչ մի կառավարություն կամ ընկերություն չի վերահսկում Էթերիումը: Ապակենտրոնացվածության շնորհիվ գրեթե անհնար է որևէ մեկի համար խոչընդոտել Ձեզ օգտվելու Էթերիումով վճարումներ ստանալուց կամ դրա այլ տրամադրած ծառայություններից:

Կոմերցիոն երաշխիքներ

Հաճախորդներն երաշխավորված են, որ նրանց միջոցները կարող են փոխանցվել միայն այն դեպքում, եթե նախապես պայմանավորվածության պայմանները կատարվեն: Ինչպես նաև, ծրագրավորողները կարող են համոզված լինել, որ օրենքները նրանց համար չեն փոխվելու:

Բաղադրելի արտադրանքներ

Բոլոր հավելվածները պատրաստված են նույն բլոկչեյնի հիման վրա և կիսում են նույն գլոբալ վիճակը: Այսինքն, այդ հավելվածները լեգոյի աղյուսիկների նման կարող են կառուցվել մեկը մեկի վրա հիմնվելով: Այս հանգամանքը թույլ է տալիս ավելի լավ արտադրանքներ կառուցելու և տալիս է երաշխիքներ, որ ոչ ոք չի կարող հեռացնել որևէ գործիք, որի վրա որ հավելվածները հիմնված են:

Ի՞նչու պետք է ես օգտվեմ Էթերիումից

Եթե ցանկանում եք ավելի ճկուն, բաց և վստահելի ձևերով գլոբալ հարթակում ստեղծել կազմակերպություններ, կառուցել հավելվածներ և կիսվել տարբեր թվային արժեքներով, ապա Էթերիումը Ձեզ համար է: Էթերիումը պատմություն է, որը գրվում է բոլորիս կողմից, այնպես որ եկեք և բացահայտեք, թե ինչպիսի հրաշալի աշխարհներ կարող ենք միասին կառուցել դրա հետ:

Էթերիումը նաև անգին ծառայություն է մատուցել այն անձանց համար, ովքեր պետք է հաղթահարեին իրենց ակտիվների անվտանգության և շարժունակության հետ կապված անորոշությունը, որի պատճառ են հանդիսացել իրենց վերահսկողությունից դուրս գտնվող արտաքին ուժերը:

Ավելի մատչելի և արագ միջազգային փոխանցումներ

Ստեյբլքոինները (անգլ. stablecoins) կրիպտոարժույթների մի նոր դաս են, որոնց արժողության հիմքում ընկած են ավելի կայուն արժողությանբ այլ արժույթներ: Դրանց մեծ մասի հիմքում ընկած է ամերիկյան դոլլարը և այդ պատճառով տվյալ կրիպտոարժույթներն ունեն դոլլարի արժողությունը: Սա թույլ է տալիս ունենալ բավականին կայուն և մատչելի գլոբալ վճարային համակարգ: Գործող ստեյբլքոիններից շատերը ստեղծված են Էթերիումի հարթակում:

Էթերիումն ու ստեյբլքոիններըպարզեցնում են միջազգային փոխանցումների գործընթացը: Փոխանցումը կարող է տևել մի քանի րոպե, ոչ թե մի քանի օր ինչպես օրինակ միջին վիճակագրական բանկի դեպքում է լինում: Դրա հետ մեկտեղ, մեծ գումարի փոխանցման ժամանակ չկա հավելյալ վճար կամ որևէ սահմանափակում թե որտեղ և ում է ուղարկվում գումարը:

Ճգնաժամերի ժամանակ ամենարագ օգնությունը

Ոչ բոլորն ունեն տարբեր բանկերիի և վստահելի ֆինանսական կառույցների ծառայություններից օգտվելու հնարավորություն: Աշխարհի տարբեր մասերից շատ մարդիկ, ովքեր ենթարկվում են քաղաքական բռնաճնշումների կամ գտնվում են ծանր ֆինանսական կացության մեջ, չեն կարող օգտվել ֆինանսական կառույցների կողմից տրամադրվող ծառայություններից:

Պատերազմի ժամանակ, տնտեսասական աղետները վրա հասան Վենեսուելայի(opens in a new tab), Կուբայի(opens in a new tab), Աֆղանստանի(opens in a new tab), Նիգերիայի(opens in a new tab), Բելառուսի(opens in a new tab) և Ուկրաինայի(opens in a new tab) վրա: Կրիպտարժույթները ֆինանսական ենթակառուցվածքները պահպանելու ամենարագ, և որոշ դեպքերում, միակ միջոցն էին: 1(opens in a new tab) Ինչպես երևաց այս օրինակներում, Էթերի և այլ կրիպտորժույթների շնորհիվ կարելի է հաղորդակցություն պահել արտաքին աշխարհի հետ: Դրա հետ մեկտեղ, տեղական արժույթների արժեզրկման դեպքում, ստեյբլքոինները կարող են ծառայել որպես դրամանական միջոցները կայուն պահելու միավորներ:

Աջակցելով ստեղծագործողներին

Միայն 2021 թվին, արտիստները, երաժիշտները, գրողները և այլ արվեստագետներ, օգտագործելով Էթերիում հարթակը, միասին աշխատել են շուրջ 3,5 միլլիարդ դոլլար: Այս փաստը Էթերիումը դարձնում է արտիստների համար ամենամեծ գլոբալ հարթակներից մեկը, Spotify-ի, YouTube-ի և Etsy-ի հետ մեկտեղ: Իմանալ ավելին(opens in a new tab):

Աջակցելով խաղացողներին

<<Վաստակիր խաղալով>> սկզբունքով խաղերը (որտեղ խաղացողներրը իրականում վարձատրվում են խաղը խաղալու համար) ի հայտ են եկել վերջերս և փոխակերպում են ամբողջ խաղային ինդուստրիան: Ավանդական հարթակներում, հաճախ արգելվում է խաղացողներին ներխաղային ակտիվների առևտրով զբաղվել օգտագործելով իրական գումարներ: Դա ստիպում է խաղացողներին օգտվել սև շուկաներից, որոնք այդքան էլ ապահով չեն: Բլոկչեյն խաղերը խրախուսում են ներխաղային առևտուրն ու պարգևատրում է այն վստահելի ձևաչափով:

Ավելին, խաղացողները շահագրգռված են իրենց ներխաղային տոկենները իրական արժույթների հետ փոխելու հնարավորությամբ, այդպիսով նրանց խաղաժամանակը դարձնելով վճարելի:

2010
Ներդրողներ
2014
Ներդրողներ
Ծրագրավորողներ
Ընկերություններ
Հիմա
Ներդրողներ
Ծրագրավորողներ
Ընկերություններ
Արտիստներ
Երաժիշտներ
Գրողներ
Խաղացողներ
Փախստականներ

Էթերիումը թվերով

4k+
Projects built on Ethereum
96M+
Accounts (wallets) with an ETH balance
53.3M+
Smart contracts on Ethereum
$410B
Value secured on Ethereum
$3.5B
Creator earnings on Ethereum in 2021
1,171 մլն
Number of transactions today

Ո՞վ է աշխատեցնում Էթերիումը

Էթերիումը չի կառավարվում որևէ կոնկրետ անձի կամ կազմակերպության կողմից: Այն կարող է գործել, եթե ցանցին կան միացացծ համակարգիչներ, որոնք գործում են Էթերիումի արձանագրության համաձայն և բլոկներ են ավելացնում Էթերիումի բլոկչեյնին: Այս համակարգիչները կոչվում են հանգույցներ(անգլ. nodes): Հանգույցները կարող են գործարկվել ցանկացած անձի կողմից, բայց ցանցին մասնակցելու համար, որպես ավանդ պետք է ներդնել 32 Էթեր (ETH): Ցանկացած անձ, ով ունի 32 Էթեր (ETH), կարող է առանց որևէ թույլտվության սեփական հանգույց գործարկել:

Նույնիսկ Էթերիումի հիմնական կոդը գրված չէ մեկ հաստատության կողմից: Յուրաքանչյուր անձ կարող է առաջարկել փոփոխություններ կատարել պրոտոկոլում, ինչպես նաև քննարկել արդիականացումները(անգլ. upgrades): Գոյություն ունեն Էթերիում արձանագրության տարբեր իմպլեմենտացիաներ, որոնք ստեղծվել են տարբեր կազմակերպությունների կողմից, տարբեր ծրագրավորման լեզուներով: Դրանք բաց են համայնքի այլ անձանց համար, ովքեր ուզում են իրենց ներդրումն ունենալ ծրագիրը արդիականացնելու գործում:

What are smart contracts?

Սմարթ կոնտրակները համակարգչային ծրագրեր են, որոնք գործում են Էթերիում բլոկչեյնում: Նրանք գործարկվում են օգտատիրոջ կողմից գործարկված տրանզակցիայի միջոցով: Դրանք Էթերիումը իր կիրառության մեջ շատ ճկուն են դարձնում: Այս ծրագրերը հանդիսանում են ապակենտրոնացված հավելվածների և կազմակերպությունների հիմնաքարերը:

Երբևիցե օգտվե՞լ եք ինչ-որ արտադրանքից, որն ընթացքում փոխել է ծառայության պայմաննները կամ հեռացրել մի գործառույթ, որից հաճածակի օգտվում էիք: Սմարթ կոնտրակտը հայտարարագրվելուց հետո լինելու է օնլայն և գործունյա այքան ժամանակ, ինչքան որ կգործի Էթերիումի հարթակը: Նույնիսկ Սմարթ կոնտրակտի հեղինակը այն չի կարող ջնջել: Քանի որ սմարթ կոնտրակներն ավտոմատացված են, դրանք չեն տարբերակում օգտատերերին և միշտ պատրաստ են օգտագործման:

Սմարթ կոնտրակտների հայտնի օրինակներ են, վարկավորման հավելվածները, Ապակենտրոնացված առք ու վաճառքի բորսաները, ապահովագրական հավելվածները, քառակուսային հիմնադրամները(անգլ. quadratic funding), սոցիալական ցանցերը, NFT-ները և այլն:

Ավելին սմարթ կոնտրակտների մասինԲացահայտեք ապ-հավելվածները

Ծանոթացեք Էթերիումի արժույթ՝ Էթերի (ETH) հետ

Էթերիումի հարթակում շատ գործողություններ պահանջում են որոշակի աշխատանք, որը պետք է կատարվի Էթերիումի ներդրված համակարգչի (Էթերիումի Վիրտուալ Մեքենա) կողմից: Այդ աշխատանքը անվճար չի կատարվում. այն վճարվում է Էթերիումի առաջնային արժույթ՝ Էթերի (ETH) միջոցով: Սա նշանակում է, որ դուք պետք է ունենաք գոնե նվազագույն քանակի Էթեր, հարթակից օգտվել կարողանալու համար:

Էթերը (ETH) թվային արժույթ է և այն կարելի է վայրկյանների ընթացքում ուղարկել ցանկացած վայրում գտնվող ցանկացած անձի: Էթերի համընդհանուր պաշարը չի վերահսկվում որևէ կառավարության կամ կազմակերպության կողմից՝ այն ապակենտրոնացված և թափանցիկ կերպով գործող արժույթ է: Էթերի (ETH) նոր չափաբաժիններ թողարկվում են կոնկրետ քանակով, հիմնվելով Էթերիումի պրոտոկոլի վրա: Դրանք ուղարկվում են միայն այն ավանդատուներին(անգլ. stakers), որոնք ապահովում են համակարգի բնականոն աշխատանքը:

Ի՞նչ կասեք Էթերիումի էներգիայի ծախսի մասին

2022 թվականի սեպտեմբերի 15-ին, Էթերիումն անցավ Միաձուլում(անգլ. The Merge) արդիականացման գործընթացը, որը փոխակերպեց Էթերիումը Աշխատանքային ապացույց(Proof-of-work) կոնցեպտով գործելուց բաժնեմասային ապացույց (Proof-of-stake) կոնցեպտով գործելուն:

Միաձուլումը Էթերիումի խոշորագույն արդիականացման գործընթացն էր, որն իջեցրեց Էթերիումի էներգիայի ծախսը 99,95%-ով, ստեղծելով ավելի ապահով համակարգ, շատ ավելի քիչ ածխածնային արտանետումներով: Էթերիումն այժմ համարվում է ցածր ածխածնային մակարդակով բլոկչեյն, որն ուժեղացնում է իր անվտանգությունն ու մեծացնում է ծավալները:

Լսել եմ, որ կրիպտոարժույթներն օգտագործվում են որպես հանցավոր գործունեություն ծավալելու գործիք: Այդպե՞ս է դա:

Ցանկացած տեխնոլոգիայի նման, այն նույնպես կարող է օգտագործվել վատ նպատակների համար: Այնուամենայնիվ, քանի որ Էթերիումի բոլոր փոխանցումները կատարվում բաց հարթակում, հաճախ, օրինապահ մարմինների համար ավելի հեշտ է լինում հետևել ոչ օրինական գործունեությանը քան դա կլիներ ավանդական տրանսֆերների դեպքում, այդպիսով Էթերիումն վելի քիչ ցանկալի ընտրություն դարձնելով աննկատ մնալ ցանկացող կողմերի համար:

Ըստ Եվրամիության Իրավապահ գործակալության վերջին զեկույցի՝ կրիպտոարժույթները հանցավոր նպատակների համար օգտագործվում են շատ ավելի քիչ ծավալներով, քան թե ավանդական արժույթները.

<<Կրիպտոարժույթների օգտագործումը հանցավոր նպատակների համար ընդհանուր կրիպտոտնտեսության միայն մի փոքր մասն է կազմում, և այն ծավալներով զգալիորեն զիջում է հանցավոր գործունեության մեջ ներառված ավանդական ֆինանսներին>>:

Ինչն է Էթերիումի և Բիթքոինի տարբերությունը

Էթերիումը գործարկվել է 2015 թվականին, հիմնված լինելով Բիթքոինի նորարարության վրա, բայց ունենալով մի քանի մեծ տարբերություններ:

Երկուսն էլ հնարավորություն են տալիս առանց միջնորդի թվային արժույթի փոխանցումներ կատարել: Բայց ի տարբերություն Բիթքոինի, Էթերիումը ծրագրավորելի է, այնպես որ այստեղ կարող եք կառուցել և գործարկել Ձեր սեփական ապակենտրոնացված հավելվածները:

Բիթքոինը մեզ հնարավորություն է տալիս իրար ուղարկելու հաղորդագրություններ, որոնց մենք ինչ-որ արժեք ենք վերագրում: Առանց որևէ իշխանական կառույցի կարողանալ որևէ բանի արժեք վերագրել արդեն իսկ հիանալի է: Սրա հետ մեկտեղ, Էթերիումը, պարզ հաղորդագրություններից բացի, հնարավորություն է տալիս նաև գրել ցանկացած ընդհանրական ծրագիր( կամ պայմանագիր): Սա մեծ նորարարություն է, քանի որ չկա որևէ սահմանափակում, թե ինչ ձևաչափով պետք է գրվի այդ պայմանագիրը:

Բիթքոինն իրենից զուտ վճարման համակարգ է ներկայացնում, մինչդեռ Էթերիումն հանդիսանում է ավելի շատ որպես ֆինանսական ծառայությունների, խաղերի, սոցիալական ցանցերի և այլ տիպի հավելվածների մի մեծ շուկա:

Further reading

Էթերիումի շաբաթվա նորությունները(opens in a new tab) - Շաբաթական տեղեկագիր էկոհամակարգում տեղի ունեցող զարգացումների մասին:

Ատոմներ, կառույցներ, բլոկչեյններ(opens in a new tab) Ինչո՞ւ բլոկչեյները նշանակություն ունեն

Միջուկ(opens in a new tab) Էթերիումի երազանքը

Բացահայտել Էթերիումը

Test your Ethereum knowledge

Loading...

Օգտակա՞ր էր այս էջը: