Անցեք հիմնական բովանդակությանը

Անփոխարինելի տոկեններ (NFT)

  • Ցանկացած յուրօրինակ օբյեկտ որպես Էթերիումում գործող ակտիվ ներկայացնելու ձև:
  • NFT-ները ստեղծագործողներին նոր հնարավորություններ են ընձեռում:
  • Գործարկվում են Էթերիում բլոկչեյնի վրա գտնվող սմարթ կոնտրակտներով:

What are NFTs?

NFT-ները ներկայումս մեծ արագությամբ նվաճում են թվային արվեստի աշխարհը: Թվային արվեստագետների կատարած վաճառքենրը մեծապես աճել են շուկայում նոր կրիպտոլսարանի հայտնվելու հաշվին: ՅՏ-երը տարբերվում են ERC-20 ստանդարտի տոկեններից նրանով, որ յուրաքանչյուր տոկեն յուրօրինակ է և չի բաժանվում մասերի: Ձեզ չի հետաքրքրում, թե կոնկրետ որ դոլլարի թղթադրամն է Ձեր դրամապանակում, քանի որ բոլորն էլ նույն արժեքն ունեն: Սակայն, Ձեզ հետաքրքրում է, թե կոնկրետ որ ՅՏ-ն եք ձեռք բերում, քանի որ դրանցից յուրաքանչյուրը յուրահատուկ է:

Յուրաքանչյուր NFT-ի յուրահատկությունը թույլ է տալիս տոկենիզացնել այնպիսի պարագաներ, ինչպիսիք են արվեստի գործերը, հավաքածուները, կամ նույնիսկ անշարժ գույքը, որտեղ յուրաքանչյուր NFT ներկայացնում է իրական աշխարհից ինչ-որ յուրահատուկ առարկա: Ակտիվի սեփականության վկայականը պահապանվում է Էթերիում բլոկչեյնի միջոցով՝ ոչ ոք չի կարող այն փոփոխության ենթարկել, կամ արդեն եղած տոկենը պատճենել և նույն վկայականից ստանալ:

Ակտիվների ինտերնետ

NFT-ներն ու Էթերիումը լուծում են համացանցում ներկայումս առկա որոշ խնդիրներ: Քանի որ ամեն ինչ գնալով տեղափոխվում է թվային հարթակ, ֆիզիկական առարկաների հատկանիշները, ինչպես օրինակ դրանց հազվագյուտությունը, սեփականության իրավունքն ու յուրօրինակությունը, թվային ձևաչափով ներկայացնել է պետք: այնպիսի ձևով, որ այն չի վերահսկվում որևէ կենտրոնական կազմակերպության կողմից: Օրինակ, NFT-ների միջոցով, Դուք կարող եք ձեռք բերել mp3 ձևաչափով երգ, որը որևէ կոնկրետ ընկերության հավելվածին յուրահատուկ չէ, կամ կարող եք ունենալ սոցիալական մեդիայի էջ, որը կարող եք փոխանակել կամ վաճառել, բայց որը չի կարող արգելափակվել հարթակը տրամադրողի կողմից:

Ահա թե ինչ տեսք ունի NFT-ների հագեցած համացանցը, համեմատած մեծամասնության կողմից օգտագործվող համացանցի հետ...

A comparison

NFT-ական համացանցՀամացանցն այսօր
Դուք կառավարում եք Ձեր ակտիվներները: Միայն Դուք կարող եք դրանք փոխանակել կամ վաճառել:Դուք որևէ կազմակերպությունից ակտիվ եք վարձում:
NFT-ները թվայնորեն յուրօրինակ են, գոյություն չունի իրար հետ նույնական երկու NFT:Ցանկացած ֆայլի պատճեն օրիգինալ ֆայլի հետ նույնական է:
NFT-ի սեփականության վկայականը պահապանվում է բլոկչեյնում, և բոլորը կարող են հաստատել այն:Թվային իրերի սեփականության վկայականները պահպանվում են տարբեր կառույցների կողմից վերահսկվող սերվերնում, այդպիսով Ձեր սեփականության իրավունքը վստահելով նրանց:
NFT-ները Էթերիումում գործող սմարթ կոնտրակներ են: Սա նշանակում է, որ դրանք հեշտությամբ կարող են օգտագործվել Էթերիումում գործող այլ սմարթ կոնտրակտների և հավելվածների կողմից:Թվային ատկիվներով աշխատող ընկերությունները սովորաբար ունեն իրենց սեփական առանձին ենթակառուցվածքը:
Ստեղծագործողները կարող են ցանկացած վայրում վաճառել իրենց աշխատանքը ունենալով հասանելիություն գլոբալ շուկային:Ստեղծագործողները ապավինում են այն ենթակառուցվածքների և վաճառքի հարթակների վրա, որոնցից օգտվում են: Դրանք երբեմն կարող են աշխարհագրական կամ օգտագործման պայմանների հետ կապված սահմանափակումների առարկա դառնալ:
ՅՏ Ստեղծագործողները կարող են պահպանել իրենց աշխատանքի նկատմամբ սեփականության իրավունքը և վերավաճառքից ուղղակիորեն ստանալ հոնորարներ, այդ ամեն ինչը ծրագրավորելով ՅՏ-ի կոնտրակտում:Թվային իրերի վաճառքով զբաղվող ընկերությունները իրենց են պահում վաճառքից գոյացած եկամուտների մեծամասնությունը:

Ինչպես են ՅՏ-երը աշխատում

Ինչպես Էթերիումում թողարկված ցանկացած տոկեն, ՅՏ-երը նույնպես թողարկվում են սմարթ կոնտրակների միջոցով: Սմարթ կոնտրակտը համապատասխանեցվում է ՅՏ ստանդարտներից(օրինակ ERC-721 կամ ERC-1155) որևէ մեկին, որը սահմանում է թե ինչ գործառույթներ է տվյալ կոնտրակտը ունենալու: Կոնտրակտը կարող է ՅՏ թողարկել և դա սեփականաշնորհել ինչ-որ կոնկրետ անձի: Սեփականությունը սահմանվում է կոնտրակտում, որտեղ իրար հետ կապվում են ՅՏ-երը իրենց սեփականատերերի հասցեների հետ: NFT-ն ունի նույնականացման համար և մետատվյալներ, որոնք հենց դարձնում են այդ տոկենը յուրահատուկ:

Երբ ինչ որ մեկը ՅՏ է ստեղծում կամ թողարկում, նրանք իրականում գործարկում են սմարթ կոնտրակտում առկա գործառույթ, որը այդ անձի հասցեին ինչ-որ ՅՏ է կցում: Տվյալները պահպանվում են կոնտրակտում, որը բլոկչեյնի մաս է կազմում: Կոնտրակտ ստեղծողը դրան կարող է հավելյալ հատկանիշներ ավելացնել, օրինակ ըընդհանուր պաշարները սահմանափակելու կամ ստեղծողին յուրաքանչյուր տոկենի փոխանցումից հոնորար վճարելու:

Ինչի համար են ՅՏ-երն օգտագործվում:

ՅՏ-եևն օգտագործվում են շատ բաների համար, այդ թվում.

  • ապացույց, որ դուք ինչ-որ միջոցառման եք մասնակցել
  • հավաստագիր, որ դուք տվյալ դասընթացն եք անցել
  • որպես խաղերում ձեռք բերելի պարագաներ
  • թվային արվեստ
  • իրական աշխարհի ակտիվները տոկենիզացում
  • ապացուցել ձեր օնլայն ինքնությունը
  • որևէ բովանդակության հասանելություն ձեռք բերել
  • որպես տոմսեր
  • ապակենտրոնացված համացանցի դոմեյնային անուններ
  • գրավ ապ-ֆինանսների հարթակում

Գուցե դուք արտիստ եք, ով ցանկանում է կիսել իր աշխատանքը օգտագործելով NFT-ներ, առանց դրանց վրա վերահսկողությունը կորցնելու կամ եկամուտները միջնորդների հետ կիսելու: Դուք կարող եք նոր կոնտրակտ ստեղծել և նշել NFT-երի քանակի, դրանց հատկություններն և կցել ինչ-որ արվեստի հավաքածույի հղում: Որպես արտիստ, Դուք կարող եք սմարթ կոնտրակտում նշել հոնորարի չափը, որով պետք է վարձատրվեք(օրինակ՝ վաճառքի գնի 5 %-ը յուրաքանչյուր NFT-ի փոխանցումից): Դուք միշտ կարող եք ապացուցել, որ Դուք եք ստեղծել տրված NFT-ները, քանի որ դրամապանակը, որը տեղակայել է սմարթ կոնտրակտը բլոկչեյնում, Ձեզ է պատկանում: Ձեր գնորդները հեշտությամբ կարող են ապացուցել իրենց սեփականության իրավունքը ինչ-որ NFT-ի նկատմամբ, քանի որ նրանց դրամապանակների հասցեները կապված են այդ NFT-երի հետ կոնտրակում: Նրանք կարող են օգտագործել դա ամբողջ Էթերիում էկոհամակարգով, վստահ լինելով դրա բնօրինակության վրա:

Կամ պատկերացրեք ինչ-որ սպորտային միջոցառման տոմս: Ինչպես որ միջոցառման կազմակերպիչը կարող է որոշել քանի տոմս պետք է վաճառել, այնպես էլ NFT-ի հեղինակը կարող է որոշել, թե քանի օրինակ է վաճառվելու: Երբեմն, դրանք իրարից չտարբերվող կրկնօրինակներ են, ինչպես օրինակ 5000 ընդհանուր ընդունելության տոմսեր: Երբեմն էլ, դրանք միանման են, բայց փոքր տարբերություններով: Օրինակ տարբեր տոմսերում տարբեր նստատեղ էր կարող են նշված լինել: Թվային իրերն ունեն տարբեր կիրառություններ:

ethereum.org - ում, NFT-ներն օգտագործվում ցույց տալու համար, որ մարդիկ իրենց ներդրումն են ունեցել մեր GitHub պահոցում, կամ մասնակցել են մեր օնլայն հանդիպումներին: Մենք նույնիսկ մեր սեփական NFT դոմեյնի անունն ունենք: Եթե ​​դուք նպաստում եք ethereum.org-ին, կարող եք պահանջել POAP NFT: Որոշ կրիպտոմիջոցառումներ արդեն օգտագործել ՄԱԱ-երը որպես միջոցառման տոմսեր: Ավելին նպաստելու մասին.

ethereum.org POAP

Այս վեբկայքը նաև ունի այլընտրանքային դոմեյնի անուն, որն իրենից NFT է ներկայացնում՝ ethereum.eth: Մեր .org հասցեն վերահսկվում է DNS-ի կողմից, այնինչ ethereum.eth-ը գրանցված է Էթերիումում Էթերիումի անվանական Ծառայության(ԷԱԾ)-ի կողմից: Այն պատկանում է մեզ և վերահսկվում է մեր կողմից: Ուսումնասիրեք մեր ԷԱԾ գրանցումները(opens in a new tab)

Ավելին՝ ԷԱԾ-ի (ENS) մասին(opens in a new tab)

NFT-ի անվտանգությունը

Էթերիումի անվտանգությունը հիմնված է Բաժնեմասային անվտանգության մեխանիզմի վրա: Համակարգը նախագծված է այնպես, որ մասնակիցների համար ֆինանսապես ձեռնտու չլինի փորձել խարդախություններ կատարել խանգարելով համակարգի բնականոն աշխատանքին, Էթերիումը դարձնելով հուսալի: Սրա շնորհիվ է, որ NFT-ները գոյություն ունեն: Հենց որ Ձեր NFT ստեղծման տրազակցիան պարունակող բլոկը հաստատվի, միլլիոնավոր Էթերներ կպահանջվնե այդ տրանզակցիան չեղարկելու կամ փոփոխելու համար: Էթերիումի ցանցի յուրաքանչյուր մասնակից ավտոմատ կերպով կհայտնաբերեր ՅՏ-ն կեղծել փորձողին, և վերջինս կտուգանվեր և կհեռացվեր ցանցից:

NFT-ի հետ կապված անվտանգային հարցերը հիմանականում պայմանավորված են ֆիշինգներով, սմարթ կոնտրակտներում առկա թերություններով կամ օգտատերերի անզգուշությամբ, NFT սեփականատերերի համար լավ դրամապանակային անվտանգությունը օրհասական դարձնելով:

Ավելին՝ անվտանգության մասին

Further reading

Test your Ethereum knowledge

Օգտակա՞ր էր այս էջը: